Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Ղարիբ Ավետիսյանի վարած Toyota մակնիշի և 36-ամյա Դավիթ Դավթյանի վարած Jeep Compass մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Jeep-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Քրիստինա Մարտիրոսյանն ու 71-ամյա Մհեր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ք. Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզի տնօրենն է։ Բախման հետևանքով էլ Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։