Հասարակություն

Վրաերթ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ․ հետիոտնը տեղում մահացել է

Վրաերթ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ․ հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնել անօգնական, հեռացել վրաերթի վայրից, գրում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։  

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշն ու դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Նիզամի փողոցում հայտնաբերում են «Chevrolet» մակնիշի ատոմեքենա, որի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված է։

Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Արաքսյա Մ․-ն է, իսկ վրաերթ կատարած վարորդը նույնպես Երևանի բնակիչ 20-ամյա Ասատուր Ա․-ն է։
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական