Հասարակություն

Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան․ Ալեն Սիմոնյանի գրառումը

Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան․ Ալեն Սիմոնյանի գրառումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցկայքի իր էջում գրառում է արել՝ նվիրված երգիչ, երգահան Հայկոյին։

«Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում: Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր: Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ:

Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր»:

Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 51 տարեկան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական