Հասարակություն

Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում․

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և «Կաթնասունաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի մասնագետների հետ համատեղ իրակացվել են բուսական աշխարհի մշտադիտարկման աշխատանքներ՝ շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Կենսաբազմազանության առաջնահերթ ցուցիչ տեսակների մոնիթորինգի պլան Հայաստանի համար 2023-2032թթ.» նախագծի շրջանակում։

Արգելոցապարկային համալիրում

«Էրեբունի» պետական արգելոցում Հանրային հեռուստաընկերության թեմատիկ նկարահանման ընթացքում կազմակերպության գիտության բաժնի աշխատակիցները հանրության ուշադրությանն են ներկայացրել արգելոցում աճող վայրի ցորենները, դրանց առանձնահատկությունները:

«Դիլիջան» ազգային պարկում

Գիտական բաժնի աշխատակիցները ազգային պարկի տեղամաս մասնաճյուղերում շրջայցի ժամանակ իրականացրել են դեգրադացված տարածքների մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրություններ՝ խոտաբույսերի և ծառաբույսերի մոտ ֆենոլոգիական փուլերի վերաբերյալ։

«Սևան» ազգային պարկում

Այցելուների կենտրոնում ազգային պարկի տարածքում առկա բուսական և կենդանական աշխարհին ու Սևանա լճի էկոհամակարգին վերաբերող էկոկրթական միջոցառումներ են անցկացվել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական