Հասարակություն

«Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով հագուստն արտահանվում է Իտալիա

«Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով հագուստն արտահանվում է Իտալիա

Լոռի կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Իտեքս» ՍՊԸ։ Այցին մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022թ․՝ իտալական «SARTIS» ընկերության կողմից, ունի 1115 աշխատակից։

Ընկերությունն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով և զբաղվում է հանրահայտ բրենդների պատվերով հագուստի արտադրությամբ։ «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով հագուստն արտահանվում է Իտալիա, այնտեղից էլ՝ ամբողջ աշխարհ։ Ընկերությունը կատարում է հանրահայտ «Moncler», «Dainese», «MACKAGE» ֆիրմաների պատվերներ։

Ներկայումս ընկերությունն ունի 18 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալները հասցնել մինչև 24 հոսքագծի։ Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարությանը ներկայացվել են տեքստիլ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական