Հասարակություն

Քննարկել են ճանապարհներին շինությունների և ավտոկայանատեղիների օրինականության ու անվտանգության հարցեր

Քննարկել են ճանապարհներին շինությունների և ավտոկայանատեղիների օրինականության ու անվտանգության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մարզպետների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ներկա էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Մասնակցել են նաև Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։ Խորհրդակցությունը վարում էր նախարար Գնել Սանոսյանը:

Քննարկվել են ընդհանուր օգտագործման հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից պաշտպանական գոտիներում առկա շինությունների և ավտոկայանատեղիների օրինականության և անվտանգության հարցեր։ Ընդգծվել է, որ ճանապարհներին հարող հատվածներում գտնվող տնտեսվարող սուբյեկտների կահավորած ավտոկայանատեղիներում կայանված տրանսպորտային միջոցների պատճառով հաճախ ստեղծվում են խցանումներ և վտանգավոր իրավիճակներ։

Արփինե Սարգսյանը մի շարք խնդրահարույց հատվածների վերաբերյալ ներկայացրել է լուծման տարբերակներ։

Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ՆԳ նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և մարզպետների աշխատակազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խումբ և տեղում կայացնել իրավիճակային լուծումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական