Հասարակություն

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ

Օգոստոսի 22-ին, ժամը 20.32-ին, ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։ Պարզվել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը և «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները:

Ըստ ՆԳՆ ոստիկանության՝ բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական