Հասարակություն

Արգելվել է կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան

Արգելվել է կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կապիկի ծաղիկ հիվանդության կանխարգելման նպատակով արգելվում է կրծողների և պրիմատների ներմուծումը և փոխադրումը ՀՀ-ով։ 

Կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝  սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական