Վարչապետ Նիկոլ փաշինյանը այցելել է Արարատի մարզ և դիտարկել Արտաշատի աթլետիկայի մարզադաշտի, Արտաշատի ավագ դպրոցի Արտաշատի պոլիկլինիկայի և ՀՎՀԱԿ-ի վերակառուցման աշխատանքները։
Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 306 մլն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թ.-ին, ավարտը նախատեսվում է այս տարեվերջին:
Ավագ դպրոցի ծրագրի արժեքը 1 մլրդ 238 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 462 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: