Հասարակություն

«Հայֆիլմի» տարածքն ու Երևանի 17-րդ թաղամասը ճանաչվել են հանրային գերակա շահ

«Հայֆիլմի» տարածքն ու Երևանի 17-րդ թաղամասը ճանաչվել են հանրային գերակա շահ

ՀՀ կառավարության որոշմամբ, Ակադեմիական քաղաքի համար Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը ճանաչվեցին հանրային գերակա շահ։

Ըստ որոշման հիմնավորումների, Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։

Այդ նպատակով պետք է ապահովվի սեփականատերերի արդարացի և համարժեք փոխհատուցումը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական