Հասարակություն

Վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար

Վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար

Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար, հայտնում է Վեոլիա Ջուր ընկերությունը։ 

Նշվում է, որ «Մաշտոց» շահագործման տեղամասը հենց առաջին րոպեներից գտնվել է վթարի վայրում և սկսել 500 ու 600 մմ-ոց պողպատե ջրատարների վթարավերացման աշխատանքները:

«Թեպետ բարդ տեղանքը և տարածքում շինարարական բազայի առկայությունը խանգարում էին աշխատանքներն առավել արագ կազմակերպելուն, սակայն այս պահին արդեն խողովակաշարերը զոդվում են, որից հետո ջրատարները կգործարկվեն:

Վեոլիա թիմը սպառողներին հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու համար անում է առավելագույնը՝ ջրամատակարարումը հայտարարված ժամից էլ շուտ վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Աջափնյակում ջրամատակարարումը դադարեցվել է օգոստոսի 20-ին՝ ժամը 16։00-ից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական