Հասարակություն

Իսահակյանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իսահակյանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։

Մասնավորապես՝

  • արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն,
  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • արտադրամասն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
  • արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ և պատշաճ վիճակում:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական