Հասարակություն

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրն է

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրն է

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։ Նա դարձավ 73 տարեկան։

Այս կապակցությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Որդիական սիրով շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բարձրյալն Աստված կենաց արևշատություն և անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին մեր երկրի համար ծանր ու դժվարին այս իրավիճակում առաջնորդելու Առաքելական մեր Սուրբ եկեղեցին իր տիրավանդ առաքելության շավիղներով և արդյունավորելու ջանքերը ՝ ի նպաստ մեր Հայրենիքը վտանգող մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական