Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարի խոսնակ Նորայր Շողիկյանը։
«ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի «նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։