Հասարակություն

Պատրաստ է Արտաշատ-Սիսիան ճանապարհի նախնական կոնցեպտուալ նախագիծը

Պատրաստ է Արտաշատ-Սիսիան ճանապարհի նախնական կոնցեպտուալ նախագիծը

Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի նախնական կոնցեպտուալ նախագիծը պատրաստ է. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հավելելով, որ այն նախապատրաստվել է իտալական խորհրդատվական ընկերության կողմից:

ՏԿԵՆ-ից նաև հայտնում են, որ անհրաժեշտ է նախապատրաստել մանրամասն նախագիծ․

«Մանրամասն նախագծման ժամանակ շուրջ 160 կմ երկարությամբ Արտաշատ-Սիսիան հատվածը բաժանվելու է փուլերի՝ շինարարական աշխատանքների շարունակական իրականացման համար: Ներկայումս աշխատանքներ են տարվում մանրամասն նախագծման աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու և ֆինանսավորման աղբյուրները հստակեցնելու ուղղությամբ»,- ասված է պատասխանում։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական