Հասարակություն

Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի ու կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքում ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը անվտանգ չի եղել, միևնույն ժամանակ, արտադրանքի գրեթե կեսը պարունակել է ոչ ալկոհոլային սպիրտ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Radar Armenia-ի հարցին ի պատասխան, փոխանցեցին, որ այս մասին ծանուցում չեն ստացել. 

«ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չենք ստացել»,- հայտնեցին նախարարությունից։

ՍԱՏՄ-ից ևս հայտնեցին, որ այս թեմայով պաշտոնական նամակ չեն ստացել։

Նշենք, որ հետազոտությունն իրականացնելու համար հայկական 10 խոշորագույն արտադրողից ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ․ «Դրանցից 177-ում, այսինքն, 89%-ում (10 նմուշից 9) խախտումներ են հայտնաբերվել։ Իսկ գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ ալկոհոլային ծագման սպիրտ։ Միայն 23 նմուշն է լիովին համապատասխանել ԳՕՍՏ-երին (ստանդարտ) և Ռուսաստանի օրենսդրությանը», - ասվում է հետազոտության մեջ:

Հայկ Մագոյան