Հասարակություն

Հրդեհել է համագյուղացու խոտի դեզը

Հրդեհել է համագյուղացու խոտի դեզը

Օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 4.06-ին, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր բնակավայրում խոտի դեզ է այրվում:

Ոստիկանության Վայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ գյուղի բնակիչներից մեկի անասնագոմի բակում այրվել են նրան պատկանող խոտի 1800 հակերը, նաև վնասվել է մետաղյա թիթեղի ծածկը: Տուժողին պատճառվել էր 1 միլիոն 440 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Նույն գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական