Հասարակություն

«Հայփոստ»-ի խանութների աշխատակիցները բողոքի ակցիա են անում

«Հայփոստ»-ի շենքի տարածքում տեղակայված խանութների և առևտրային տարածքների սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացնում՝ աղբամաններով փակելով Սարյան փողոցը:

Պատճառն այն է, որ կառավարության որոշմամբ, «Հայփոստի» շենքի տեղում Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի, և հիմա առևտրականներին հանում են այդ տարածքից։ Նրանք պահանջում են նոր տարածք տրամադրել, որպեսզի գործունեությունը չդադարեցնեն։