Հասարակություն

Լոռու մարզում որդին դանակահարել է հորը

Լոռու մարզում որդին դանակահարել է հորը

ՀՀ ՆԳՆ Բազումի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Եղշ» մականվամբ` Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Արեն Ծ․-ն «Ջունգլիներ» թաղամասում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հորը` Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Վարուժ Ծ․-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Բազումի բաժին է հրավիրվել Վարուժան Ծ․-ն, որտեղ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտարարել է, որ Չուխաջյան փողոցի 40 հասցեի մոտ որդին` Արեն Ծ․-ն, վիճաբանել է իր հետ, ասելով, որ «ինքն ապրելու իրավունք չունի, պիտի մեռնի» և իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել որովայնի և գլխի հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածքներ և հեռացել է:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` Արեն Ծ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական