Հնագետները Դերբենտում՝ հնագույն Նարին-Կալա ամրոցի տարածքում պեղումների ժամանակ, հայտնաբերել են 17-րդ դարի ափսեներ, որոնք ենթադրաբար օգտագործվել են Խանի արքունիքի կողմից, հայտնել է քաղաքի ղեկավար Ահմեդ Կուլիևը իր Telegram ալիքում, գրում է Ria.ru-ն։
Հունիսի սկզբից Նարին-Կալա ամրոցի տարածքում հնագիտական պեղումներ են ընթանում։ Գիտնականների խումբը՝ ՌԴ ԳԱ ինստիտուտի միջնադարյան հնագիտության ամբիոնի վարիչ Վլադիմիր Կովալի գլխավորությամբ, ուսումնասիրում է 6-17-րդ դարերի խաչագմբեթ կառուցվածքի շրջակայքը։
«Արշավախումբը շարունակում է աշխատել Նարին-Կալա ամրոցի խաչաձև կառույցի շուրջ: Արդեն հայտնաբերվել են 17-րդ դարի հետաքրքիր ցուցանմուշներ՝ չինական, պարսկական և տեղական ափսեներ»,- ասել է Կուլիեւը։
Դերբենտի վարչակազմի մամուլի ծառայության ղեկավար Թելման Ռաջաբովը պարզաբանել է, որ հնագետները հայտնաբերել են չորս ափսե։ Նրա խոսքով՝ գիտնականները ենթադրում են, որ Ֆաթալի Խանը կարող էր դրանք օգտագործել։