Հասարակություն

Աշխարհի ամենածեր հսկա պանդան երկվորյակ ձագեր է լույս աշխարհ բերել

Աշխարհի ամենածեր հսկա պանդան երկվորյակ ձագեր է լույս աշխարհ բերել

Հոնկոնգը տոնում է երկվորյակ հսկա պանդաների ծնունդը։

Ծնունդը բացառիկ է նրանով, որ երկվորյակ պանդաների մայրը գրանցված ամենածեր հսկա պանդան է, որն առաջին անգամ է ծննդաբերել:
Մայր պանդայի տարիքը համարժեք է մարդկանց 57 տարեկանին։

Ձագերը ներկայումս «շատ փխրուն են», գրում է BBC-ն։

Նրանց խնամողներն ասել են, որ ժամանակ է պետք, որպեսզի ձագուկների վիճակը կայունանա։

«Մենք բոլորս անհամբեր սպասում ենք հսկա պանդաների ձագերի հետ հանդիպմանը: Խնդրում ենք համբերատար սպասել մի քանի ամիս՝ նրանց տեսնելու համար»,- ասված է Հոնկոնգի կենդանաբանական այգու հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական