Այսօր՝ օգոստոսի 18-ին, նշվում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։
Տոնը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի մերձակա կիրակի։
Տոնի օրը Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։
Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում: