Հասարակություն

ԱՕԿՍ-ի շենքի տարածքում գործելու են ցուցասրահ, արվեստանոց և սրճարաններ

ԱՕԿՍ-ի շենքի տարածքում գործելու են ցուցասրահ, արվեստանոց և սրճարաններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։

Հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ,

Նախատեսվում է երկու տարում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում,

Տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը,

Գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։

Այդ մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական