Հասարակություն

Պաշտոնյաները շրջել են դպրոցում, զրուցել շինարարի հետ

Պաշտոնյաները շրջել են դպրոցում, զրուցել շինարարի հետ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, փոխվարչապետի գրասենյակի, քաղաքաշինության կոմիտեի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Կապսի միջնակարգ դպրոց»՝ դիտարկելու դպրոցի նոր շենքի վերջնական փուլում գտնվող աշխատանքների ընթացքը։

Պաշտոնյաները շրջել են դպրոցում, զրուցել շինարարի հետ, տեղեկացել արված աշխատանքների մասին։

Հստակ ու խիստ հանձնարարական է տրվել շինարարին` արձանագրված թերացումների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին տեմպ հաղորդելու և անելու հնարավորը, որպեսզի տեղավորվեն դպրոցը շահագործման հանձնելու նախանշված ժամկետների մեջ։

«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական