Հասարակություն

Դիլիջանում բախվել են մեքենաներ․ կա տուժած

Դիլիջանում բախվել են մեքենաներ․ կա տուժած

Օգոստոսի 16-ին, ժամը 16։55-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի ոլորաններ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ.) և Volkswagen (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական