Հասարակություն

Ավազակություն մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում. իրավապահների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավազակություն մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում. իրավապահների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն զանգած 26-ամյա աղջիկը հայտնում էր, որ անհայտ անձը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից իրեն հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։

Հաղորդումը փոխնացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և քննչական բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզեցին եղելությունը։

Հանցագործությունը կատարել էր Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 20-ամյա երիտասարդը։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Քննիչի կողմից երիտասարդին ձերբակալելու որոշում կայացվեց։

Օգոստոսի 16-ի առավոտյան 20-ամյա երիտասարդն իր բնակության վայրում ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ խոստովանեց արարքը։
Նա ներկայացվել է քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։

Մանրամասները՝ տեսանյութում

`

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական