Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 16-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հաղորդում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նշենք, որ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմել է 1900․66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․45մ-ից։