Հասարակություն

Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի

Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի

Փոխվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆաելյանից։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ: Քրեական գործը վերաբերում է ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին:

Նա կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 30-ին: 

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական