Հասարակություն

Ջրհեղեղի հետևանքով 193 տրանսպորտային միջոց է վնասվել. տուժողները փոխհատուցում կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ջրհեղեղի հետևանքով 193 տրանսպորտային միջոց է վնասվել. տուժողները փոխհատուցում կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր գործադիրի նիստում հաստատվեց ջրհեղեղի հետևանքով տուժած տրանսպորտային միջոցների վնասի հատուցման նախագիծը։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոց, որոնք աղետի հետևանքով վնասվել են․

«Փոխհատուցման մեխանիզմը հետևյալն է․ շահառուները տրանսպորտային միջոցների իրավատերերն են՝ այն անձինք, ում անունով գրանցված է տրանսպորտային միջոցը։ Բայց եթե լինեն դեպքեր, երբ դեռևս չեն հաշվառվել, նրանք նույնպես կհամարվեն շահառու»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ 193 տրանսպորտային միջոցից յուրաքանչյուրը կունենա անհատական փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար փոխհատուցումն իրականացնելու ժամանակ։

Սարգսյանը տեղեկացրեց, որ հաշվառված տրանսպորտային միջոցներից շուրջ 150-ի մասով արդեն կա փորձագիտական եզրակացություն, և ուրբաթ օրը հանրապետական հանձնաժողովը կհաստատի ամբողջական տվյալները. «Օգոստոսի 26-ից մեր քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել և կարճ ժամանակի ընթացքում ստանալ հատուցումը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական