Հասարակություն

Երեխան շրջանցել է բատուտը, հայտնվել լողավազանում․ բժիշկները փրկել են նրա կյանքը

Երեխան շրջանցել է բատուտը, հայտնվել լողավազանում․ բժիշկները փրկել են նրա կյանքը

Օգոստոսի 12-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը փրկել է 1.5 տարեկան տղա երեխայի կյանքը, հայտնում է Shamshyan.com-ը

Այդ օրը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Էլ Գարդեն»-ի լողավազանից ջրահեղձ լինելու հետևանքով «ջրահեղձություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը ծայրահեղ վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ շտապօգնության բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ երեխայի կյանքը հաջողվել է փրկել։

Պարզվել է, որ նույն օրը երեխան, ով Արարատի մարզի բնակիչ 1.5 տարեկան Լևոն Ի.-ն է, գտնվել է «Էլ Գարդեն» բացօթյա հանգստյան համալիրում, որտեղ աշխատակիցների անուշադրության և անփութության պատճառով երեխան շրջանցել է բատուտը և հայտնվել լողավազանում։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական