Հասարակություն

Այրվել է Էջմիածինի Զվարթնոց թաղամասի կահույքի արտադրամասը

Այրվել է Էջմիածինի Զվարթնոց թաղամասի կահույքի արտադրամասը

Օգոստոսի 14-ին, ժամը 10:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում այրվում է կահույքի արտադրամաս:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Ըստ նախնական տվյալների կահույքի արտադրամասում այրվում է մոտ 20 խմ տախտակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական