Օգոստոսի 13-ին, ժամը 19:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին բախվել են Ford (վարորդ՝ Ա․Խ․) և Nissan (վարորդ՝ Մ․Խ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևոր է․Խ․-ին մոտեցրել փրկարարական ավտոմեքենային․ ուղևորներ է․Խ․-ն և Վ․Խ․-ն փրկարարական ավտոմեքենայով, իսկ Մ.Խ․-ն և Ford մակնիշի բեռնատարի ուղևոր Մ․Մ․-ն տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․Ու․-ն, Ս․Ա․-ն և Է․Խ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: