Օգոստոսի 13-ին հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։ Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով է ինքնասպանություն գործել։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, հետքաբանական։ «Մակարով» տեսակի ատրճանակն առգրավվել է։