Հասարակություն

100+ ուղեգիր դեպի Եգիպտոս՝ Team-ի հետ

Երկարացրու ամառը Team-ի հետ․ ընկերությունը հայտարարում է նոր ակցիա, որի շրջանակում կարող եք ձեռք բերել նորագույն Honor 200 Lite սմարթֆոն և մասնակցել դեպի Եգիպտոս 100-ից ավելի ուղեգրերի խաղարկությանը։ Բացի այս, բոլոր գնորդները կստանան գեղեցիկ ուսապարկ և TeamTok կանխավճարային փաթեթ։

Ակցիայի ընթացքում Honor 200 Lite սմարթֆոնը հասանելի է 114,900 դրամով կամ ապառիկով՝ սկսած ամսական 2,400 դրամից։

Նշենք, որ Honor 200 Lite  հեռախոսը գնելիս տրամադրվելու են SIM քարտեր, որոնք պետք է ակտիվացվեն խաղարկությանը մասնակցելու համար։ Վերջինս տեղի է ունենալու ամեն երեքշաբթի՝ նախորդ ժամանակահատվածի գնորդների միջև։

Առաջին խաղարկությունը տեղի կունենա օգոստոսի 20-ին։ Հաղթող հեռախոսահամարներն ընտրվելու են պատահական թվերի գեներատորի միջոցով, իսկ խաղարկության օրվա և տեղի մասին բոլոր մասնակիցները տեղեկանալու են SMS հաղորդագրությամբ:

Ուղեգիրը ներառում է դեպի Եգիպտոս և հետադարձ ուղղություններով ավիատոմս և հիշարժան հանգիստ 5* հյուրանոցում։

Ակցիան գործում է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Խաղարկության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։