Հասարակություն

20-ամյա հղի կին է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ

20-ամյա հղի կին է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 20-ամյա Մարինե Պ․-ն է, ով 20 շաբաթական հղի էր և ստացիոնար բուժման մեջ էր գտնվում։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական