Հասարակություն

Քաջարան համայնքի ղեկավարից պահանջում են բռնագանձել շուրջ 1 մլրդ դրամ, անշարժ ու շարժական գույքեր

Քաջարան համայնքի ղեկավարից պահանջում են բռնագանձել շուրջ 1 մլրդ դրամ, անշարժ ու շարժական գույքեր

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 6 անշարժ գույք,
  • 2 տրանսպորտային միջոց,
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն,
  • 491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար,
  • 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
  • 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական