Հասարակություն

Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. Անահիտ Մանասյան

Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

««Հարգելի՛ երիտասարդներ, օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ Ի սրտե շնորհավորում եմ այս լուսավոր օրվա առթիվ: Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է:

Ձեր ներուժը պետք է գնահատվի, իսկ իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն: Վստահ եմ` երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում պետք է խթանվի էլ ավելի մեծ եռանդով:
Երիտասարդներին առնչվող հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Այդ առումով խիստ կարևորում եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի գործունեությունը, որի նպատակն ու խնդիրներն են աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացման հարցերում, նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը։

Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և մաղթում, որ մշտապես կատարելագործվեք որպես անհատ, քաղաքացի և մասնագետ»,- ասվում է Անահիտ Մանասյանի ուղերձում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական