Հասարակություն

Ավտովթարից տուժածներից 2֊ի առողջական վիճակը կայուն ծանր է․ ԱՆ

Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։

8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։