Հասարակություն

Բախվել են ցորենով բարձված «Կամազ»-ը և թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսը․ մանրամասներ

Բախվել են ցորենով բարձված «Կամազ»-ը և թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսը․ մանրամասներ

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնել այսօր տեղի ունեցած ավտովթարի մասին։

«Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են ցորենով բարձված «Կամազ»-ը և թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։
Վթարի հետևանքով 17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր ԲԿ-ներ»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական