Գյումրու «Երեխաների տանը» երեխա է մահացել։ Նախնական տվյալներով երեխան առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։
Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ հանկարծամահության դեպքով՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Նախնական տվյալներով առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու նպատակով։ Առգրավվել են երեխային վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։ Նախաքննությունը շարունակվում է»։
Հայկ Մագոյան