Հասարակություն

Տոլորոսում հրդեհի հետևանքով ծխահարվել-սատկել են 8 ցուլ և 16 հորթ

Տոլորոսում հրդեհի հետևանքով ծխահարվել-սատկել են 8 ցուլ և 16 հորթ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորոս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում, որը հնարավոր է հասնի անասնագոմին: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Հրդեհի հետևանքով՝ տուժածներ չկան: Պարզվել է, որ կրակը բռնկվել է նաև անասնագոմում, որն ամբողջությամբ այրվել է. ներսում՝ 2500 հակ անասնակեր և անասնագոմին կից 1000 հակ անասնակեր։ Անասնագոմի ներսում ծխահարվել սատկել են 8 ցուլ և 16 հորթ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական