Հասարակություն

Պետական գաղտնիք է. ԱԱԾ-ն՝ «Զվարթնոցը» լքած ռուս սահմանապահների հարցի մասին

Հուլիսի 31-ին ռուս սահմանապահներ դուրս եկան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ տեղի ունեցավ նաև հրաժեշտի պաշտոնական միջոցառում։

Radar Armenia-ն, պարզելու համար, թե քանի սահմանապահ է դուրս եկել «Զվարթնոց» օդանավակայանից, հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԱԾ, որտեղից պատասխանել են, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների թվաքանակի մասին տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք․

«ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների թվաքանակի մասին տեղեկությունը, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն, դասվում է պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ չի կարող տրամադրվել»,- ասված է հարցման պատասխանում։

Հիշեցնենք՝ ռուս սահմանապահները «Զվարթնոց»-ում տեղակայվել էին 1992 թվականից։

Հայկ Մագոյան