Հասարակություն

Կենսաթոշակառուները անկանխիկ վճարումներից ավելի շատ ետվճար կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կենսաթոշակառուները անկանխիկ վճարումներից ավելի շատ ետվճար կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության նոր նախագծով կենսաթոշակառուներին և նպաստառուներին հնարավորություն է տրվում անկանխիկ գործարքների դեպքում ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով ետվճար։

Այդ նպատակով ետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ը գործադիրը դարձրեց 12%, իսկ ետվճարի առավելագույն չափը՝ 5000-ից 6000 դրամ։ Սրա փոխարեն կառավարությունը որոշեց կոմունալ վճարումների պարագայում ետվճար չհաշվարկել, քանի որ ծրագրի հիմնական նպատակը եղել է տնտեսության ստվերային հատվածի կրճատումը։

Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հուլիսի դրությամբ ծրագրից օգտվում է շուրջ 240 հազար շահառու, ծրագրի մեկնարկից սկսած՝ օգոստոսն էլ ներառյալ, տրամադրվել է 9 մլրդ դրամ ետվճար, իսկ ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից կազմել է 119 մլրդ դրամ։ 

Կենսաթոշակը քարտերով ստացողների թիվը շուրջ 540 հազար է, որոնց 44%-ն օգտվում է այս ծրագրից։ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ անցած ամիս երկրում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկին։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական