Հասարակություն

Կուրսկում տեղի ունեցածը մեզ համար հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից. Ռոբերտ Ղևոնդյան

Կուրսկում տեղի ունեցածը մեզ համար հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից. Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կուրսկում տեղի ունեցածը մեզ համար հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից: Արդեն փաստացի կարելի է ցույց տալ, որ ՀԱՊԿ կոչվող թյուրիմացությունը ոչ թե ռուսաթյուրքական կազմակերպություն է և Հայաստանն այդտեղ օտար է, այլ իր էությամբ անիմաստ ու անլուրջ միություն է:

Եթե Ուկրաինա ներխուժելու դեպքում կարելի էր «արդարացնել» ՀԱՊԿ-ի անգործությունը` անդամ պետություն Ռուսաստանի սահմանների անխախտելիությամբ, եթե Հայաստանի դեպքում կարելի էր «արդարանալ» սահմանի տեղը չիմանալով, ապա Կուրսկի մարզում 11 գյուղերը հաստատապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում են:

Կարող ենք հստակ արձանագրել. ոչ միայն Հայաստանի համար, այլև` բացարձակապես ՀԱՊԿ անգործունակությունը, ամորֆ, անլուրջ բուտաֆորիա լինելը այլևս որևէ կերպ կասկածի առարկա չէ:

Հայաստանի` նույնիսկ միայն թղթերով այս թյուրիմացության մաս լինելը ահռելի վնաս է հասցնում մեր պետության հեղինակությանը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական