Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպելու է Կոտայքի մարզի բնակիչների հետ։
Radar Armenia-ի հետ զրույցում ՆԳՆ-ից պարզաբանեցին, որ նախարարը պարբերաբար այցեր է իրականացնում մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ․
«Այդ մասին ՆԳ նախարարությունը նախապես հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ։ Կոտայքի մարզ կատարելիք այցի ընթացքում քաղաքացիները կարող են հանդիպել ՆԳ նախարարին, ներկայացնել ցանկացած խնդիր, որը ՆԳՆ տիրույթում է։ Հանդիպման մասին նախապես կհայտարարվի»,- ասացին գերատեսչությունից։
Հայկ Մագոյան