2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0,5%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0,3%-ով:
Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրում 2024թ. հուլիսին, հունիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,7-0,1%-ով, իսկ 6-ում գրանցվել է 0,1-1% գնաճ:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,5%-ով:
2024թ. հուլիսին, հունիսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2,6% և 2,4%-ով:
2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 10,2% և դիզվառելիքի՝ 15,4% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզվառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8,8% և 6,7%-ով: