Հասարակություն

40 փրկարար Ազատամուտում որոնողական աշխատանքները վերսկսել է

40 փրկարար Ազատամուտում որոնողական աշխատանքները վերսկսել է

Օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։

Գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ երեկ ահազանգ էր ստացվել Աղստև գետում երկու քաղաքացիների խեղդվելու մասին։ Փրկարարները և ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ էին դուրս բերել ջրահեղձվածներից մեկի դին, իսկ մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։

Նշենք, որ ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնել էին, որ որոնվողները երկու եղբայրներ են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական