Հասարակություն

Միրգ-բանջարեղենի շուկայում գնա՞ճ, թե՞ գնանկում

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 14.3% գնաճ, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 7.7% գնանկում. այս մասին տեղեկանում ենք Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Կոմիտեի հրապարակման մեջ նշված է, որ 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, մրգի ապրանքախմբում գրանցվել է 11.6% գնաճ, իսկ 2024թ. հունիսի համեմատ` 3.6% գնանկում:

«2024թ. հուլիսին, հունիսի համեմատ, մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 6.12%: Վերը նշված ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի 0.57%-ով նվազմանը»։