Հասարակություն

Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում շրջայց են անցկացրել լրագրողների համար

Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում շրջայց են անցկացրել լրագրողների համար

ԶԼՄ ներկայացուցիչները Սևանա լճում հնարավորություն ունեցան հետևել ՆԳՆ Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատանքներին

Օգոստոսի 3-ին ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների այց Սևանա լիճ՝ ծանոթանալու Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքներին։

Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։

ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են ծառայության տեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը` լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին և այլն:

Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում շրջայց են անցկացրել լրագրողների համար՝ ներկայացնելով իրականացվող աշխատանքները, իրավախախտների նկատմամբ վերահսկողության միջոցառումները։

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների այցը Սևանա լիճ իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած լրագրողների անվտանգության արշավի շրջանակում։

Սևանա լճում հանգիստն անցկացնել նախընտրող մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ՆԳ նախարարությունը հորդորում է լինել օրինապահ և պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական