Հասարակություն

Կկալանավորվի Արտաշատի համայնքապետարանի աշխատակիցը

Կկալանավորվի Արտաշատի համայնքապետարանի աշխատակիցը

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»։

Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Արտաշատի համայնքապետարանում։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական